Գրոսմայստեր Արամ Հակոբյանը և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը դարձել են Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Kazakhstan Chess Cup 2025 շախմատի շրջանային մրցաշարի հաղթողներ, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Տղամարդկանց մրցաշարում Հակոբյանը 11 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և դարձել մրցաշարի միանձնյա հաղթող: Կանանց մրցաշարում Մկրտչյանը 7,5 միավորով կիսել է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը։







































