Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 19:03

Առողջության ապահովագրության համակարգին 2026-ից կմիանան 200 000 + աշխատավարձ ստացողները․ նախարար

Առողջության ապահովագրության համակարգին 2026-ից կմիանան 200 000 + աշխատավարձ ստացողները․ նախարար

Առողջության ապահովագրության համակարգին 2026 թվականից կմիանան 200 000 + աշխատավարձ ստացող քաղաքացիները, հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Փաթեթի արժեքը տարեկան կազմում է 129 600 դրամ: Ավանանեսյանը նշել է, որ 2026թ. վճարման բեռը մեղմելու համար պետությունը 200 000-500 000 դրամ աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա 5500 դրամի փոխարեն Զինապահ հիմնադրամին վճարել 1000 դրամ և մնացած 4500 դրամը փոխանցել առողջության ապահովագրությանը: 2026 թվականի ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով` նրանք կարող են հետ ստանալ ամսական 6000 դրամ:

500 000-ից 1 մլն դրամ աշխատավարձ ստացող անձիք կարող են 7500 դրամի փոխարեն Զինապահ հիմնադրամին վճարել 1000 դրամ և մնացած 6500 դրամը փոխանցել առողջության ապահովագրությանը: Նրանք 2027 թվականի ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով` հետ կստանան ամսական 4000 դրամ:

Ըստ նախարարի՝ 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն է տրվում 2027 թվականի ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով` հետ ստանալ 4000 դրամ:

Հոկտեմբերի 1-ին ՀՀ առողջապահության նախարարը հայտարարել էր 2026 թվականից պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի գործարկման մասին։ Նա նշել էր, որ համակարգը կներառի քաղաքացիների երեք կատեգորիա։ ՀՀ կառավարությունը 2023 թվականի փետրվարին հաստատել էր երկրում առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը։

Կարդացեք նաև՝

Փորձագետները գնահատել են Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման ռիսկերը

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+