Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:52

Երևանում պլաստիկ վիրահատության հետևանքով մահվան դեպք է գրանցվել

Երևանում պլաստիկ վիրահատության հետևանքով մահվան դեպք է գրանցվել

Փետրվարին «Ուիգմոր» կլինիկայում պլաստիկ վիրահատության հետևանքով մահ է գրանցվել, հավաստի աղբյուրների վրա հղումով՝ ասել է «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի համահիմնադիր Անուշ Պողոսյանը։

«Հիվանդի վիճակը կտրուկ վատացել է հետվիրահատական ​​երկրորդ օրը։ Նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ հիվանդի ինքնազգացողությունն ավելի է վատացել և գնահատվել է ծայրահեղ ծանր։ Այնուհետև նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, արձանագրվել է Մ.Մ.-ի մահը»,- գրել է նա։ 

Պողոսյանը հայտնել է, որ Մ.Մ.-ն փետրվարի 18-ին հոսպիտալացվել է «Ուիգմոր»՝ ակնկալիքով, որ պլաստիկ վիրահատությունից հետո դուրս կգրվի ավելի գեղեցիկ և կատարյալ ֆիզիկական վիճակում»։ Իրավապաշտպանը հավելել է, որ նա չի տառապել խրոնիկ հիվանդություններով, առողջական խնդիրներ կամ գանգատներ չի ունեցել։

«Մ.Մ.-ին Ուիգմորում կատարել են սիմուլտան (համակցված) վիրահատություններ՝ որովայնի պալստիկա և զուգահեռ ևս մեկ այլ տեղակայման պլաստիկ վիրահատական միջամտություն»,- գրել է նա։

Այսպիսով, գրել է իրավապաշտպանը, Հայաստանի առողջապահական համակարգում կինը կրկին դիմում է բժշկական կենտրոն՝ գեղեցիկ և ֆիզիկապես կատարյալ լինելու համար և տուն չի վերադառնում։ Արձանագրվում է մահ, հայտարարել է Պողոսյանը։

Իրավապաշտպանն Առողջապահության նախարարությունից և Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնից պահանջում է այս հարցի շուրջ համալիր ուսումնասիրություն կատարել և հրապարակային բացատրել արդյունքները։ Իրավապաշտպան ՀԿ-ն հետևողականորեն արձանագրելու է այս գործի հետ կապված բոլոր իրադարձությունները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում գործելու և բարձրաձայնելու է, նշել է նա։ 

2024 թվականի հոկտեմբերին պլաստիկ վիրահատությունից հետո սրտամկանի սուր ինֆարկտի հետևանքով մահացել էր Artcosmed կոսմետիկ վիրաբուժության կլինիկայի հիվանդը։

Դիտեք նաև՝ Պլաստիկ վիրաբույժը գնահատում է էսթետիկ վիրաբուժության իրավիճակը Հայաստանում՝ Armenia Today-ին տված հարցազրույցում։



© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+