Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:50

Եվրոպական երկրները փակում են սահմանները կորոնավիրուսի տարածումը կանխելու համար

Եվրոպական երկրները փակում են սահմանները կորոնավիրուսի տարածումը կանխելու համար
People sit in the waiting area at Vienna International Airport in Schwechat, Austria March 16, 2020. REUTERS/Lisi Niesner

Եվրոպայում կորոնավիրուսի նոր շտամների տարածման ֆոնին ձեռնարկվում են նոր սահմանափակող միջոցառումներ: Գերմանիայի կառավարությունը նախատեսում է արգելել այն երկրներից ճանապարհորդների մուտքը Գերմանիա, որտեղ հայտնաբերվում են վարակի շատ դեպքեր: Խոսքը, մասնավորապես, Պորտուգալիայի, Մեծ Բրիտանիայի, Հարավային Աֆրիկայի և Բրազիլիայի մասին է: Բացառություններ կարող են լինել բեռնափոխադրումների համար, տեղեկացնում է euronews-ը:

Նորվեգիան նույնպես հայտարարել է իր սահմանների փակման մասին: Երկիր մուտք գործել թույլատրվում է միայն այն դեպքում, եթե կան համոզիչ պատճառներ: Կթույլատրվի Շվեդիայից և Ֆինլանդիայից բուժաշխատողների մուտքը: Նորվեգիայում էլ բացառություններ կլինեն բեռնափոխադրումների համար:

Լոնդոնը պարտադիր կարանտին է մտցնում Պորտուգալիայից, Հարավային Ամերիկայից և աֆրիկյան մի շարք երկրներից Միացյալ Թագավորություն այցելողների համար: Մարդիկ ստիպված կլինեն տասն օր մնալ հյուրանոցներում: Խախտողներին սպառնում է տուգանք: Նպատակը՝ կանխել թագավորություն կորոնավիրուսի նոր և հավանական ավելի վտանգավոր շտամների ներմուծումը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էլ հաստատում է, որ COVID-19 համաճարակին զուգահեռ նկատվում է հոգեկան առողջության վատթարացում: Կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով ավելացել են ինքնասպանության փորձերն ու դեպրեսիվ տրամադրությունները երիտասարդության շրջանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հոգեկան առողջության հարցերով եվրոպական դաշինքը մտադիր է մեծացնել աջակցությունը յուրաքանչյուր երկրին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+