Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 13:41

Կորոնավիրուսի աշխուժացում է սպասվում. մասնագետ

Կորոնավիրուսի աշխուժացում է սպասվում. մասնագետ

Թեև Հայաստանում կորոնավիրուսի դեպքերը նվազել են, բայց, մասնագետների կանխատեսմամբ, առաջիկայում հիվանդությունը մի փոքր կաշխուժանա։

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ամանորյա տոներից հետո կորոնավիրուսի ակտիվացում է նկատվում։ Բայց, ԱՆ ներկայացուցիչը վստահեցրեց, որ թեստերի խնդիր չի առաջանա։

Նրա տեղեկացմամբ՝  հունվարի 12-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսային վարակի 162 643 դեպք է գրանցվել, իսկ մահաբերությունը կազմում է 1.8 տոկոս: 8300 պացիենտ այս պահին բուժման մեջ են գտնվում:

«Վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված համաճարակային իրավիճակի կայունացում էր նկատվում. Վերջին 14 օրերին վարակի վերարտադրման ցուցանիշը 0.84 էր, մինչդեռ, նախորդող 14 օրերին՝ 1.43: Այս պահի դրությամբ՝ դրական արդյունք է ունենում թեստերի մոտ 16.5 տոկոսը, իսկ նախկինում մոտ 26 տոկոս թեստերի պատասխանն էր դրական»,- մանրամասնեց Գայանե Սահակյանը և հավելեց, որ վարակն ամենից հաճախ հայտնաբերվում է 50-60, 30-35, 0-5 և 15-20 տարիքային խմբերում:

Ասուլիսին ներկա Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցն էլ նշեց, որ անկախ նրանից՝ մեր երկիր կներթափանցի կորոնավիրուսի «բրիտանական» շտամը, թե՝ ոչ, միևնույն  է, կարող ենք վարակի երրորդ ալիք ունենալ։

«Ճիշտ է, այսօր ամբողջ աշխարհում խոսվում է «բրիտանական» շտամի մասին, բայց վիրուսը կարող է ունենալ էլի ուրիշ շտամեր։ Միգուցե, արդեն կան, բայց դեռ հայտնի չեն»,- նկատեց մասնագետը։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրոսով պայմանավորված կարանտինը 6 ամսով երկարաձգվել է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+