COVID-19-ի դեմ լայնածավալ պատվաստումների չարժե սպասել մինչև հաջորդ տարվա կեսերը: Այս մասին հայտարարել է ԱՀԿ ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը` ընդգծելով պատվաստանյութերի արդյունավետության և անվտանգության մանրակրկիտ փորձարկման կարևորությունը. փոխանցում է Reuters-ը:
«Մենք համատարած պատվաստումների չենք սպասում մինչև հաջորդ տարվա կեսը,- ասել է Հարիսը լրագրողներին՝ Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ: « 3-րդ փուլը պետք է ավելի երկար տևի, քանի որ մենք պետք է հասկանանք, թե որքանով է արդյունավետ պատվաստանյութը և որքանով է այն անվտանգ»,- հավելել է նա` նկատի ունենալով պատվաստանյութի կլինիկական փորձարկումները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







