Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:58

Ոչ մի երկիր չի կարող ձևացնել, թե համավարակն ավարտվել է․ ԱՀԿ ղեկավար

Ոչ մի երկիր չի կարող ձևացնել, թե համավարակն ավարտվել է․ ԱՀԿ ղեկավար

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը երկրներին կոչ է արել շարունակել COVID-19-ի դեմ պայքարի համար սահմանափակումների կիրառումը՝ ընդգծելով, որ առանց վերահսկողության վիրուսը կվերածվի «աղետի»։

«Արդեն 8 ամիս է, ինչ ապրում ենք COVID-19-ի համավարակի պայմաններում, և մենք հասկանում ենք, որ մարդիկ հոգնել են և ցանկանում են շարունակել իրենց կյանքը, բայց ոչ մի երկիր չի կարող ձևացնել, թե համավարակն ավարտվել է: Այս վիրուսը հեշտությամբ տարածվում է, և մենք բոլորս պետք է լրջորեն ճնշենք դրա փոխանցումը և կյանքեր փրկենք»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ երկրները որքան լավ կարողանան վերահսկել վիրուսի տարածումը, այնքան ավելի շուտ հնարավորություն կունենան վերաբացելու իրենց երկրները։

«Իրականությունն այն է, որ կորոնավիրուսը հեշտությամբ տարածվում է և կարող է մահացու լինել բոլոր տարիքի մարդկանց համար։ Առանց վերահսկողության բնականոն կյանքին վերադառնալն աղետի բաղադրատոմսն է»,- ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ վարակի փոխանցումը վերահսկելու համար անհրաժեշտ է կանխել այն իրադարձությունները, որոնք հանգեցնում են հիվանդության բռնկումներին, այդ թվում՝ մարզական միջոցառումները, գիշերային ակումբների աշխատանքը և պաշտամունքային վայրեր այցելությունները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+