Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:52

Վերակենդանացման բաժանմունքները գրեթե ամբողջությամբ լիքն են․ Արսեն Թորոսյան

Կառավարության այսօրվա՝ հուլիսի 13-ի արտահերթ նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց վերջին երկու օրերին արձանագրված նոր դեպքերի թիվը՝ միաժամանակ նշելով, որ կիրակի օրվա ցածր ցուցանիշը պայմանավորված է քիչ թեստերով:

«Ծայրահեղ ծանր և ծանր պացիենտների թիվը կրկին մնում է բարձր: Գումարային՝ մոտ 650 հոգի, որից 43-ը միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքերին: Ի տարբերություն վերակենդանացման բաժանմունքների, որոնք կրկին գրեթե ամբողջությամբ լիքն են, սովորական և թթվածնով հագեցած մահճակալները հարաբերականորեն քիչ լարված են: Այս առումով ունենք շատ փոքր դրական դինամիկա»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ տանը հոսպիտալացման սպասող քաղաքացի չկա․ ընդամենը մեկ քաղաքացի է , որը սպասում է տեղափոխման ոչ կորոնավիրուսային հիվանդանոցից դեպի կորոնավիրուսային հիվանդանոց։

Թորոսյանը հավելեց, որ պետք է շարունակականորեն պահել հակահամաճարակային բոլոր միջոցառումները և արտակարգ դրության ռեժիմի առնվազն մեկ ամսվա երկարաձգումը, եթե հետո այս կայուն և կայունից մի քիչ թեթևացող իրավիճակը պահպանվի, հնարավոր է՝ այլ որոշումներ կայացվեն:

Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա արտահերթ նիստի օրակարգում մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցն է:

https://www.facebook.com/armeniatodayarm/posts/789198868533420

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+