Ինտերնետային ծառայություններ մատուցող Cloudflare ամերիկյան ընկերությունում արձանագրված խնդրի պատճառով հայկական կայքերը, այդ թվում՝ լրատվական, աշխատում են խափանումներով։
Cloudflare-բ ավելի ուշ հայտարարել է գլոբալ խափանման մասին, ինչն ազդել է տարբեր կայքերի և սերվերների հասանելիության վրա:
Cloudflare-ն ամերիկյան ընկերություն է, որը տրամադրում է CDN ծառայություններ, պաշտպանություն DDoS հարձակումներից, ռեսուրսների անվտանգ հասանելիություն և DNS ծառայություններ:
Armenia Today կայքը նույնպես աշխատում է խափանումներով, ինչի համար հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը։





































