Հոկտեմբերի 17-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 21-23 աստիճան, երեկոյան՝ 14-16 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 14-18 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 14-17, նախալեռնային շրջաններում՝ 18-20 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 12-17 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 14-17 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 14-17 աստիճան, հովտային շրջաններում՝ 17-20 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 13-16, նախալեռնային շրջաններում՝ 18-21 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 18-21, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 21-24 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 21-24 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 14-18, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 21-24 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 11-14, նախալեռնային շրջաններում՝ 16-19 աստիճան, հովտային շրջաններում՝ 19-22 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 13 աստիճան տաքություն։




































