Կյանքի 94-րդ տարում մահացել է ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հեղինակ Ռաֆիկ Եղոյանը:
1988 թվականի դեկտեմբեորի 7-ի երկրաշարժից հետո Եղոյանը նախագծային, կազմակերպչական աշխատանքներ է ծավալել Գյումրին վերականգնելու համար։
Եղոյանի նախագծերով կառուցվել են թիվ 5 և 8 դպրոցները։ Նա որդու՝ Գարեգին Եղոյանի հետ, վերակառուցել է երկրաշարժից քանդված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։
Եղոյանը մշակել է Գյումրի քաղաքի կենտրոնի մանրամասն հատակագիծը, ինչպես նաև Հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջանների կառուցապատման նախագծերը: Նրա նախագծերով կառուցվել են բնակելի, հասարակական և մշակութային շենքեր, ինչպես նաև բազմաթիվ հուշարձաններ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







