ԱՄՆ-ն կթողարկի 1 դոլարանոց մետաղադրամ՝ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով, հայտարարել է Տեխասի հանրապետական սենատոր Թեդ Քրուզի հաղորդակցության խորհրդական Սթիվ Գեսթը X-ում։
«Ամերիկան վերադարձել է, և դրա հետ մեկտեղ՝ 1 դոլարանոց մետաղադրամը։ [Դոնալդ Թրամփը] միշտ կլինի Ամերիկայի 250-ամյակի դեմքը»,- գրել է նա՝ կցելով նախագծի պատկերը։
Մետաղադրամի դիմերեսին պատկերված է Թրամփի պրոֆիլը։ Liberty (ազատություն) բառը զետեղված է վերևում, իսկ մեջտեղում՝ In God We Trust արտահայտությունը (Մենք վստահում ենք Աստծուն, ԱՄՆ-ի և Ֆլորիդա նահանգի կարգախոսը, որն օգտագործվում է մետաղադրամների և թղթադրամների վրա): Ստորին մասում նշված են 1776-2026 թվականները (Մեծ Բրիտանիայից ԱՄՆ-ի անկախության 250-ամյակը):
Հակառակ կողմում պատկերված է Թրամփը՝ բարձրացրած բռունցքով ամերիկյան դրոշի ֆոնին: Վերևում նշված են Fight, Fight, Fight (պայքար) բառերը, իսկ ներքևում նշված են United States of America բառերը և ԱՄՆ-ի մեկ այլ կարգախոս՝ E Pluribus Unum (լատիներեն՝ «Շատերից միակը»):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







