Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:05

Ինչի՞ն է վերաբերում «երկու հոգու գյուլլելու և տասնհինգ հոգու բանտ դնելու» պատմությունը․ Գալստանյանը՝ իրավապահներին

Ինչի՞ն է վերաբերում «երկու հոգու գյուլլելու և տասնհինգ հոգու բանտ դնելու» պատմությունը․ Գալստանյանը՝ իրավապահներին

Երեք ամսվա ընթացքում երկու անգամ հրապարակային հարցում եմ ուղղել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, որոնք մնացել են անպատասխան, կալանավայրից հայտնել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Նրա նամակը խորհրդարանում ընթերցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Բագրատ Սրբազանը խնդրել է պարզաբանել, թե ինչի՞ն է վերաբերում իր գործին կցված «երկու հոգու գյուլլելու և տասնհինգ հոգու բանտ դնելու» պատմությունը կամ ո՞վ և ովքե՞ր էին ավտոբուս վառելու, արդյոք նման պատմություն գոյություն ունի՞։

Գալստանյանը նաև հարցրել, թե արդյոք փորձաքննություն անցե՞լ են իրավապահների ներկայացրած, այսպես կոչված, ձայնագրությունները։

Նա նաև հարց է ուղղել ԱԳՆ-ին՝ նշելով, որ իրեն հասած տեղեկություններով՝ գերատեսչությունը զանազան միջազգային ներկայացուցիչների հայտնել է այդ գործում «ռուսական հետքի» մասին։ Նա կոչ է արել պատասխանել՝ «ռուսական հետք» կա՞, թե՞ ոչ։

Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում: Կոմիտեն ավելի ուշ հրապարակել էր կառավարական կայքերի վրա կիբեռհարձակումների, զանգվածային բողոքի ցույցերին մասնակցելու համար խմբերի ձևավորման, ինչպես նաև իշխանությունը փոխելու համար ուժի կիրառման սցենարների թույլտվության մասին ձայնագրություններ։

Իշխանության զավթման փորձի շուրջ քրեական գործը հարուցվել էր Civic.am կայքի հրապարակած փաստաթղթի հիման վրա՝ որակելով այն պետության «Հեղաշրջման պլան»։ ՔԿ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ 16 անձի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան։ Նրանց թվում է նաև Գալստանյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+