Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մեկնաբանել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և ՀՀ խորհրդարանի փոխնախագահ Հակոբ Արշակյանի բացակայությունը կուսակցության համագումարից։
Պատասխանելով հարցին, թե արդյոք դա պայմանավորվա՞ծ է Արշակյանի՝ կուսակցական անդամավճարները չվճարելու հետ, Պապոյանը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» կանոնների համաձայն՝ անդամները չպետք է ունենան չվճարված անդամավճարներ համագումարի մասնակիցների հաստատման պահին։
«Գիտեմ, որ բազմաթիվ կուսակցականներ ունենք՝ մի քանի տասնյակ, ովքեր, այսպես ասած, վճարել էին օգոստոսի 29-ին, բայց չի հասցրել փողը նստել սեպտեմբերի 1-ին։ Կանոնը շատ հստակ էր։ Որքան գիտեմ՝ պարոն Արշակյանի դեպքում էլ էր այդպես»,- ասել է Պապոյանը։
Նա հավելել է, որ իշխող կուսակցությունում անդամավճարը «հիմնականում» կազմում է 1000 դրամ (մոտ 2,6 դոլար), բայց պետական պաշտոնյաների որոշակի խումբ, այդ թվում՝ ինքը, վճարում են իրենց աշխատավարձի 3%-ը։
Մանրամասները՝ տեսանյութում։



































