Աճառյան փողոցում մեթան գազի լցակայանի մոտակայքում տեղի է ունեցել գազի պայթյուն, որի հետևանքով կան տուժածներ, հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Գերատեսչության տվյալներով՝ դեպքի մասին ահազանգն ստացվել է սեպտեմբերի 15-ին՝ ժամը 19։20-ին, որից հետո փրկարարներ են ժամանել դեպքի վայր և տեղում բուժօգնություն ցուցաբերել երկու տուժածի։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մարել են ժամը 19։42-ին, գազի արտահոսքը դադարեցվել է, հավելել են ՆԳՆ-ից։






































