ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, որի համաձայն՝ կստեղծվի Բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ, տեղեկանում ենք e-gov․am-ից։
Ըստ որոշման՝ խորհրդի գործունեության հիմնական նպատակը բյուջետային ծրագրերի արդյունավետության, պետական ծախսերի մասով հաշվետվողականության և թափանցիկության մակարդակի բարձրացումն է՝ գնահատման արդյունքների հիման վրա ապացուցահեն որոշումների կայացման միջոցով։
Հաստատվել է նաև բյուջետային ծրագրերի գնահատման խորհրդի կազմը և աշխատակարգը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







