Սևանա լճում այսօր 16-ամյա տղա է խեղդվել, հայտնում է Shamshyan.com-ը։ Նշվում է, որ ջրային վաշտի պարեկները նավակով և սկուտեռով քաղաքացիների հետ «Գոռ Արս» լողափի տարածքում Սևանա լճից դուրս են բերել 16 տարեկան երեխայի, որին «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ցուցաբերել է առաջին բուժօգնություն, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։
Նշվում է նաև, որ ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Սևանա լճում՝ Չկալովկա գյուղի մոտ՝ լճափին, երեխա է կորել ու հնարավոր է, որ նա ջրահեղձ է եղել։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է երեխայի ինքնությունը։ Քննիչի հանձնարարակոնվ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։





































