Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:06

Արտակ Բեգլարյանը և Արման Թաթոյանը այցեր են ունեցել զորամասեր ու ազատազրկման վայրեր

Արցախի և Հայաստանի Հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպաններ Արտակ Բեգլարյանը և Արման Թաթոյանը փետրվարի 21-22-ը համատեղ այցեր են ունեցել Արցախում տեղակայված որոշ զորամասեր, ինչպես նաև ռազմական ոստիկանություն ու Շուշիի քրեակատարողական վարչություն: Այս մասին տեղեկատվություն է տարածել Արցախի ՄԻՊ մամուլի ծառայությունը։

Պաշտպաններն իրենց շրջայցերի ու առանձնազրույցների ժամանակ հատուկ ուշադրություն են դարձրել զինծառայողների բարոյահոգեբանական վիճակին և առնչվող հիմնախնդիրներին: Նրանք ծանոթացել են զինծառայողների սոցիալ-կենցաղային ու բուժսպասարկման պայմաններին, ինչպես նաև ծառայության կազմակերպման որոշ այլ առանձնահատկությունների:

Ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչ բաժնում ու կարգապահական վաշտում և Շուշիի քրեակատարողական վարչությունում Պաշտպանները ուսումնասիրել են զինծառայողների կարգապահական տույժերի և քրեական գործերով ձերբակալումների ու կալանքների հիմքերը, նրանց պահման պայմանները, արտաքին աշխարհի հետ կապի ապահովման և հարակից այլ հարցեր:

Ուսումնասիրությունների և առանձնազրույցների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանների գլխավորած թիմերը արձանագրել են որոշ համակարգային հիմնախնդիրներ ու անհատական բողոքներ, որոնց լուծման ուղղությամբ Պաշտպաններն իրենց իրավասությունների շրջանակներում համապատասխան առաջարկներ են ներկայացնելու պետական լիազոր մարմիններին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+