Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա- Վերին Լարս ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար անցանելի է:
Համաձայն աղբյուրի՝ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է, Վարդենյանց լեռնանցքը մերկասառույցի պատճառով ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Աղբյուրի նաև հայտնում է, որ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







