Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշանակել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար։
Ինչպես հայտնում է Քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, այդ պաշտոնին է նշանակվել Հովհաննես Մանուկյանը։ Վերջինս ավելի վաղ զբաղեցնում էր Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։
Նորք Մարաշ վարչական շրջանի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հայկ Հովհաննիսյանը։ Ներկայումս նա զբաղեցնում է նշյալ շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







