Հայաստանում նոյեմբերի 25-ին երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +8-ից 10 աստիճան, երեկոյան՝ +4-ից +6 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +3-ից +6 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +2-ից +5 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +6-ից +8 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +1-ից +4 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է +5-ից +8 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +6-ից +8 աստիճանի, հովտային շրջաններում՝ +7-ից +10 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-ից +2 աստիճան, նախալեռնային՝ +7-ից +10 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է +9-ից +11 աստիճան, հովտային շրջաններում՝ +10-ից +12 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +10-ից +12 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +1-ից +3 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +8-ից +10 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +5-ից +8, նախալեռնային շրջաններում՝ +8-ից +12, հովտային շրջաններում՝ +16-ից +19 աստիճան։
Արցախում կանխատեսվում է 8 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







