Հայաստանում նոյեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Քամին արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +6-ից 8 աստիճան, երեկոյան՝ +1-ից 3 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -1-ից +3 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի -1-ից +2 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +4-ից +6 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է -2-ից +3 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է +3-ից +6 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +4-ից +7 աստիճանի, հովտային շրջաններում՝ +7-ից +10 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -1-ից +2 աստիճան, նախալեռնային՝ +4-ից +8 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է մինչև +4-ից +8 աստիճան, հովտային շրջաններում՝ +7-ից +9 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +6-ից +9 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-ից +2 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +6-ից +9 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -1-ից +1, նախալեռնային շրջաններում՝ 0-ից +3, հովտային շրջաններում՝ +8-ից +12 աստիճան։
Արցախում կանխատեսվում 7 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







