Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+7°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 17:32

«Շուկան վերահսկվո՞ւմ է», «տնական եմ օգտագործում»․ հարցում՝ կաթնամթերքի որակի մասին

Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանում՝ պարզելու՝ քաղաքացիները վստահո՞ւմ են տեղական կաթնամթերքի որակին և ինչպե՞ս են գնահատում սննդամթերքի անվտանգության նկատմամբ պետական վերահսկողությունը։

Հայկական 11 արտադրողից 10-ի կաթնամթերքի նմուշներում սահմանված նորմերից շեղումներ են հայտնաբերվել։ Այս մասին են վկայում «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ներկայացրած հետազոտության արդյունքները։

Լաբորատոր հետազոտության են ուղարկվել կաթի, թթվասերի, կաթնաշոռի և չեչիլ պանրի նմուշներ։ Որոշ նմուշներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ Կաթնաշոռի մի շարք նմուշներում արձանագրվել են նաև խմորասնկերի ու բորբոսասնկերի պարունակության շեղումներ և կաթնաթթվային մանրէների պակաս։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) ավելի վաղ նույնպես խախտումներ էր հայտնաբերել տեղական արտադրողներից մեկի արտադրանքում և կասեցրել որոշ արտադրատեսակների արտադրությունը։

Հետազոտության հրապարակումից մեկ շաբաթ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ՍԱՏՄ-ին պարզաբանել հայտնաբերված խախտումները։ Նա առաջարկել է, որ արձագանքի նաև Առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ սննդամթերքի՝ սահմանված չափանիշներին չհամապատասխանելը դեռ չի նշանակում, թե այն վտանգավոր է առողջության համար։

Ավելի ուշ ՍԱՏՄ-ն հայտնել է, որ ստուգումներ է իրականացնում և դրանց արդյունքների մասին տեղեկացնում քաղաքացիներին։

Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանում՝ պարզելու՝ քաղաքացիները վստահո՞ւմ են տեղական կաթնամթերքի որակին և ինչպե՞ս են գնահատում սննդամթերքի անվտանգության նկատմամբ պետական վերահսկողությունը։

Հարցվածների մի մասը դժգոհ է կաթնամթերքի որակի նկատմամբ պետական վերահսկողությունից։ Ոմանք վերջին տեղեկություններից հետո մտահոգվել են իրենց գնած կաթնամթերքի որակով։ Մյուսները դժվարացել են գնահատել պետական մարմինների աշխատանքը՝ նշելով, որ ստուգումների արդյունքներին չեն հետևում։

Հարցման մասնակիցներից մեկը վերահսկողությունից դժգոհությունը կապել է տեղական արտադրանքում արձանագրվող խնդիրների հետ։ «Հաճախ տեսնում ենք, որ կոնկրետ ՍԱՏՄ-ն իր գործառույթները լիարժեք չի կատարում»,- ասել է նա։

Թեմային առանձնակի մտահոգությամբ են անդրադարձել փոքր երեխաների մայրերը։ Մայրերից մեկը պատմել է, որ երեխայի համար կաթնաշոռը նախկինում ինքն էր պատրաստում։ Հետո սկսել էր խանութից գնել, իսկ այժմ մտածում է տանը պատրաստելուն վերադառնալու մասին։

«Անկեղծ ասած՝ համի առումով դժգոհ չեմ, բայց վերջին նորություններից ելնելով՝ մի քիչ անհանգստություններ կան»,- ասել է նա։

Մեկ այլ մայր էլ նշել է, որ վերջին տեղեկություններից հետո այլևս չի պատրաստվում երեխային տալ նախկինում գնած կաթնամթերքը։

«Որ գոհ լինեինք, հաստատ այս կարգի բաներ չէին հայտնաբերի»,- ասել է նա՝ պետական վերահսկողության մասին հարցին պատասխանելով և կոչ անելով ավելի հետևողական լինել։

Դժգոհություններ են հնչել նաև արտադրանքի որակից։ Հարցման մասնակիցներից մի տղամարդ պատմել է, որ նախկինում գյուղերից մածուն էր գնում, իսկ այժմ չի գտնում իր հավանածը։

«Մածուն եմ ման գալիս հիմա, լավ մածուն չկա»,- ասել է նա։

Որոշ մասնակիցներ խանութից կաթնամթերք չեն գնում։ Նրանցից մեկը պատմել է, որ մշտապես օգտվում է Գավառից արտադրանք բերող նույն մատակարարից, իսկ մեկ ուրիշը նշել է, որ միայն տնական կաթնամթերք են օգտագործում։

Չնայած մտահոգություններին՝ հարցվածներից շատերը շարունակում են նախընտրել տեղական կաթնամթերքը։ Ընտրությունը բացատրել են համով, տարիների փորձով և իրենց ընտրած արտադրողներին վստահելով։ Մայրերից մեկն էլ ասել է, որ ներմուծված կաթնամթերքի երկար պիտանելիության ժամկետն իրեն կասկածելի է թվում։

Ստուգումների մասին վերջին տեղեկությունները բոլորի մոտ անվստահություն չեն առաջացրել։ Մի մասնակից, որի ընտանիքը միայն տնական կաթնամթերք է օգտագործում, պետական վերահսկողությունից գոհ է։ «Բավականին գոհ ենք այս վերջին տվյալներից ելնելով»,- ասել է նա։

Հնչել են նաև ավելի հաճախակի ստուգումներ անցկացնելու առաջարկներ։ Հարցման մասնակիցներից մեկի կարծիքով՝ վերահսկողության բարելավումը կնպաստի նաև կաթնամթերքի որակի բարձրացմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Անձնագիր՝ 24 ժամում․ որքան արժե արագացված ծառայությունըՆոյեմբերի 15
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+