ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիագնոստիկ վիրահատության կենթարկվի, ներկայումս անցկացվում են հետազոտություններ։ Այս մասին հայտնել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:
Չարչյանը նշել է, որ նախագահի մոտ դրական տեղաշարժ կա, սակայն վիրահատության անհրաժեշտություն է առաջացել և մի քանի օրից հնարավոր է վիրահատություն իրականացնեն։
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտություն անցնելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







