Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:51

«Երեխան հիասթափվում է կյանքից», «եթե չեն սիրում, նորմալ է». քաղաքացիները՝ ամուսնալուծության ազդեցության մասին

«Երեխան հիասթափվում է կյանքից», «եթե չեն սիրում, նորմալ է». քաղաքացիները՝ ամուսնալուծության ազդեցության մասին

Հոգեբանները պնդում են, որ ծնողների ամուսնալուծություններն ազդեցություն են ունենում երեխաների հետագա կյանքի վրա: Այսպես, օրինակ՝ ամերիկացի երեխաների գրեթե մեկ երրորդը մինչև 18 տարեկանը վերապրում է ծնողների ամուսնալուծության հետևանքները, և տեղի հոգեբանների համոզմամբ՝ դա երկարաժամկետ ազդեցություն է թողնում նրանց կյանքի վրա։

Ըստ հետազոտություններից մեկի՝ ամուսնածությունից հետո՝ դեռ մեծահասակ տարիքում, նրանք միջինից քիչ են վաստակում, ավելի քիչ են ընդունվում քոլեջներ, ավելի հաճախ են հայտնվում բանտում, ավելի վաղ են մահանում, ավելի հաճախ են պատանեկան տարիքում դառնում ծնող։ Սակայն, կան նաև նաև այնպիսի բացառություններ, երբ ոչ լիարժեք կամ այլ՝ ոչ արյունակցական ընտանիքում մեծացած երեխաները ֆանտաստիկ հաջողությունների են հասնում՝ ցույց տալով, որ անհնարին ոչինչ չկա:

Հայաստանում 2024-ին գրանցվել է շուրջ 160-ով ավելի ամուսնալուծություն, քան 2023-ին։ 2025-ի առաջին եռամսյակի տվյալները ցույց են տալիս աճի շարունակական միտում՝ 77-ով ավելի, քան 2024-ի նույն ժամանակահատվածում։

Armenia Today-ի նկարահանող խումբը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են վերաբերվում ամուսնալուծություններին, ազդո՞ւմ են դրանք երեխաների վրա:

Հարցվածների մեծամասնությունն ասել է, որ դեմ է ամուսնալուծություններին, նշելով, սակայն, որ որոշ դեպքերում դա ունի նաև իր դրական կողմերը:

«Ամեն մարդ ինքն է որոշում, բայց երեխան սթրես է տանում, մանավադ, եթե գիտակցական տարիքի է, ամբողջ կյանքում դա հիշելու է»,- ասել է քաղաքացիներից մեկը։

Մեկ ուրիշի կարծիքով էլ՝ անհաշտ ընտանիքները ավելի լավ է՝ ժամանակին ամուսնալուծվեն և իրենց հետագա կյանքն առանձին-առանձին կառուցեն։

«Պետք չէ ստիպված լինեն իրար հետ, ապրեն տանջվելով։ Երեխաներն ավելի զգայուն են, իրենք լավ զգում են այդ ամեն ինչը, դրա համար այդպիսի ընտանիքում երեխան չի կարող երջանիկ լինել», — նշել է հարցման մեկ այլ մասնակից։

Հարցվածներից մեկն էլ ասել է, որ դեմ է ամուսնալուծություններին, քանի որ դա հայ ազգին ոչ հարիր երևույթ է։ «Խառնվել են բարքերը, արմատներից են հեռանում, ավանդույթներն են մոռանում, պապական ադաաթներն են մոռանում, հիմնական պատճառները դրանք են, սխալ եմ համարում, դեմքը կորցնում են աստիճանաբար։ Դա ինձ համար ցավալի է։ Իսկ երեխաներն էլ որոշակի չափով հոգեկան խանգարումներ են ստանում»,- նշել է քաղաքացին։

Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+