Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:07

Հարցվածների ավելի քան 60%-ի կարծիքով՝ Փաշինյանի մասնակցությունը Մայիսի 9-ի միջոցառումներին ճիշտ է

Հարցվածների ավելի քան 60%-ի կարծիքով՝ Փաշինյանի մասնակցությունը Մայիսի 9-ի միջոցառումներին ճիշտ է

Հայաստանի 1101 քաղաքացիների 62%-ը հավանություն է տվել մայիսի 9-ին Մոսկվայում Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի տոնակատարություններին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը, այդ մասին են վկայում MPG/Gallup International Association-ի կողմից ապրիլի 29-ից մայիսի 2-ն անցկացված հարցման արդյունքները։

Հայաստանում GALLUP-ի անդամ ընկերության ղեկավար Արամ Նավասարդյանի խոսքով՝ հարցվածների 36,7%-ը միանշանակ ճիշտ է համարել Փաշինյանի՝ միջոցառումներին մասնակցելու որոշումը,  25,4%-ը՝ «ավելի շուտ ճիշտ» է գնահատել։ Հարցվածների 9,5%-ն «ավելի շուտ սխալ», իսկ 22,8%-ը միանշանակ սխալ է համարել։

Քաղաքացիների ավելի քան 88%-ի համար Հաղթանակի տոնը` Մայիսի 9-ը, կարևոր և տոնական օր է։

«Հարցմանը մասնակցածների 75%-ը Մայիսի 9-ը միանշանակ կարևոր ու տոնական օր է համարել։ Ավելի շատ տոնական օր է համարել 13,6%-ը, իսկ ավելի շուտ տոնական կամ կարևոր օր չի համարել 5,9%-ը։ Օրը տոնական կամ կարևոր միանշանակ չի համարել 5,2%-ը»,- ասել է Նավասարդյանը։

Մարտի 14-ին Կրեմլը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետը հաստատել է իր մասնակցությունը Մոսկվայում կայանալիք Մայիսի 9-ի տոնակատարություններին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+