Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել ամերիկացի սենատոր Թեդ Քրուզը՝ հարգելով Հայոց ցեղասպանության անմող զոհերի հիշատակը։
«Այսօր մենք հանդիսավորությամբ հիշում ենք 105 տարի առաջ Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված 1.5 մլն անմեղ հոգիներին»,- գրել է Քրուզը։
Ամերիկացի սենատորն ընդգծել է, որ հպարտ է Հայոց ցեղասպանությունը հիշատակող ու ընդունող երկկուսակցական բանաձևն անցկացնելու նպատակով ջանքերը գործադրելու համար:
Քրուզը նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ կարևոր է ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևերի ընդունումը՝ նշելով, որ ԱՄՆ-ը ևս պետք է ճանաչի այն։
Today we solemnly remember the 1.5 million innocent souls lost in the #ArmenianGenocide 105 years ago. I was proud to lead efforts in the Senate to pass a bipartisan resolution to commemorate and acknowledge the fact of this genocide. pic.twitter.com/aVc7Vi7Gzz
— Senator Ted Cruz (@SenTedCruz) April 24, 2020
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







