Բլոգեր, գործարար, դիմահարդար Գոհար Ավետիսյանը Ռուսաստանի հարկային ծառայությանը պարտք է գրեթե 55 մլն ռուբլի (մոտ 670 հազար դոլար), հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով աղբյուրին։
«Ավետիսյանի պարտքը կազմում է 54,8 միլիոն ռուբլի»,- ասել է գործակալության աղբյուրը։
Այս պահին նա իր սոցցանցերում ունի ավելի քան 12,3 միլիոն հետևորդ։ Ավետիսյանն ունի իր սեփական կոսմետիկ ապրանքանիշը՝ GOAR և գեղեցկության ստուդիա Մոսկվայում՝ Goar Avetisyan Beauty։ Նա նաև իր սեփական դպրոցում՝ Goar Avetisyan School-ում, դասավանդում է գեղեցկության արդյունաբերության տարբեր ոլորտներում։