Հայաստանում ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1473-ի:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 633 քաղաքացի, փաստացի բուժվում է 816-ը, գրանցվել է մահվան 24 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 14966 թեստավորում։
Հիշեցնենք, որ երեկ գրանցվել էր կորոնավիրուսային հիվնդության 1401 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







