Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 21:40

Քաղաքացին բեզոարյան այծին տանն է պահել՝ բնությանը պատճառելով 15 մլն դրամի վնաս. ԲԸՏՄ

Քաղաքացին բեզոարյան այծին տանն է պահել՝ բնությանը պատճառելով 15 մլն դրամի վնաս. ԲԸՏՄ

Վայոց ձորի մարզի Արենի համայնքում քաղաքացին տան պայմաններում բեզոարյան այծ է պահել, հայտնել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Ըստ հայտարարության՝ Աղավնաձոր բնակավայրի բնակիչ Վ.Օ.-ն դաշտից հայտնաբերած բեզոարյան այծի 1 առանձնյակ է տարել տուն՝ կենդանական աշխարհին պատճառելով 15 միլիոն դրամի վնաս։

Հաղորդագրության համաձայն՝ ապօրինի ձեռք բերված կենդանին առգրավվել և տեղափոխվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ազգային կենտրոն։

Այս հազվագյուտ տեսակը գրանցված էր նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

ՀՀ-ում Բեզոարյան այծեր պահպանվել են Խուստուփ լեռան վրա, Որոտանի կիրճում, Արփայի հովտի վերին մասում: Հայաստանում տեսակը հիմնականում պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիք» և «Սևան» ազգային պարկերում, «Զանգեզուր» արգելավայրում և հարավային Հայաստանի մի շարք արգելավայրերում:

Փամբակի լեռնաշղթայում և Արագածի վրա տեսակն ամբողջովին անհետացել է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+