Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:17

Անհայտ կորածների ընտանիքների աջակցության ժամկետը երկարաձգվել է մինչև մարտ ամիս

Անհայտ կորածների ընտանիքների աջակցության ժամկետը երկարաձգվել է մինչև մարտ ամիս

ՀՀ կառավարությունը մարտի 13-ի նիստում որոշել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած 22 զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև մարտ ամիսը ներառյալ։

Նախագծում նշվում է, որ կառավարության 2020 թվականի  դեկտեմբերի 10-ի որոշմամբ նախատեսված էր մինչև 2025թ. հունվար ամիսը ներառյալ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրել զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300 000 դրամի չափով՝ մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:

Գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվել էր 2025թ. փետրվարի 1-ից: «Առկա իրողություններով պայմանավորված»՝ առաջարկվել է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև մարտ:

Շահառու հանդիսացող ընտանիքների աջակցության հաշվարկը 2025 թվականի փետրվար և մարտ ամիսների համար կազմում է 13.200.000 դրամ:

Հունվարի 30-ին կառավարությունը երկու ամսով երկարաձգել էր 11 անհետ կորած ընտանիքներին ֆինանսական աջակցության տրամադրման ժամկետը։

ՀՀ կառավարությունն անհետ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրելու որոշում էր ընդունել 2020 թվականի դեկտեմբերի 10-ին։ 2020-ից սկսած կառավարությունը երկարաձգում է աջակցության ծրագրի ժամկետները։

Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ 2024-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած է համարվում 1016 մարդ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով, ՔԿ տվյալներով, անհայտ է 195 անձի գտնվելու վայրը, որոնց թվում 20 քաղաքացիական անձ և 175 զինծառայող կա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+