Մարտի 3-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյուն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 5-7, երեկոյան՝ 1-3 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 2-10 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -1-ից -3 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 6-8 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է -1-ից -5 աստիճան։ Լոռու մարզում ցերեկն սպասվում է 1-5 աստիճան։ Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-4, հովտային շրջաններում՝ 6-8 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից -5 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-6 աստիճան տաքություն։
Արարատի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-9 աստիճան, հովտային շրջաններում՝ 6-9 աստիճան։ Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 5-8 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի -1-ից -3 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 5-8 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է -1-ից -4, նախալեռնային շրջաններում՝ 2-6, հովտային շրջաններում 9-11 աստիճան։ Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է -0-3 աստիճան տաքություն: