Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:50

ԱԺ-ում անհետ կորածների ծնողների մի մասի ինքնազգացողությունը վատացել է, նիստը լարված է անցել․ ԶԼՄ

ԱԺ-ում անհետ կորածների ծնողների մի մասի ինքնազգացողությունը վատացել է, նիստը լարված է անցել․ ԶԼՄ

Ազգային ժողովում հունվարի 30-ին անհետ կորածների ծնողների, պատգամավորների և ուժային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ դռնփակ նիստը լարված է անցել, ծնողների մի մասի ինքնազգացողությունը վատացել է, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թերթի տեղեկություններով՝ ՀՀ Քննչական կոմիտեի նորանշանակ ղեկավար Արթուր Պողոսյանը չի կարողացել առարկայական պատասխաններ տալ ծնողներին, ովքեր, ըստ թերթի, դժգոհել են նաև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից, որն իրավաբանական բարդ ու անհասկանալի ձևակերպումներով է խոսել։

«Ծնողները պահանջել են իրենց տրամադրել որդիների մասին անհատական տեղեկություններ, սակայն Պողոսյանը չի կարողացել տալ դրանք: ՔԿ Երևանի քննչական վարչության պետ Հովհաննես Վարդանյանը, որը 2020-ին զբաղեցրել է զինվորական քննչական գլխավոր վարչության ղեկավարի պաշտոնը, հրաժարվել է խոսելուց, ինչն էլ վրդովվեցրել է ծնողներին: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բղավել է ու ծնողներին ասել, որ եթե ֆորմատը ձեռք չի տալիս, կարող են դուրս գալ։ Ծնողներն էլ նրա վրա են բղավել: ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է միջամտել, բղավել են նաև նրա վրա»,- գրել է թերթը։

Լրատվականի աղբյուրները հայտնել են, որ այդ լարված մթնոլորտում ծնողների մի մասը ֆիզիկապես վատ է զգացել, ԱԺ բուժկետի աշխատակիցները չափել են նրանց արյան ճնշումը, դեղեր տվել։ Թերթը նաև տեղեկացել է, որ ծնողների համար պատշաճ պայմաններ չեն ապահովել՝  շուրջ 200 տեղ ունեցող ԱԺ մեծ դահլիճում թույլ չեն տվել բոլոր ծնողները նստեն․ նանցից մի քանիսը նստել են դահլիճում, իսկ մի մասին բարձրացրել են վերև` ապակիներով մեկուսացված լրագրողների օթյակ:

«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով՝ ծնողների պահանջներն ուղղված էին Քննչական կոմիտեի և ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավարներին։

«Ծնողները նրանց մեղադրել են իրենց պարտականություններում թերանալու մեջ: Նրանք նկատել են, որ իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես` ԱԺ նախագահը, փորձել են իրենց վրդովմունքն ուղղորդել Քոչարյանի և քննիչների կողմը»,- հավելել է թերթը։

2024-ի օգոստոսի 24-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր, որ 1990-ականներից սկսած՝ ներկայումս Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտության հետևանքով անհետ կորած է համարվում շուրջ 1000 հայ։

ՀՀ Քննչական կոմիտեն 2024 թվականի հուլիսի 2-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել էր, որ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվը կազմում է 1016։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+