Հանրապետության տարածքում վաղվանից սպասվում է արևառատ եղանակ։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ Հիդոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը։
«Այսօր յոլլա գնացեք, վաղվանից ձեր արևը հետ կգա, ջերմաստիճանի 3-4 աստիճանով բարձրուցումն էլ հետը»,- գրել է Սուրենյանը։
ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից էլ հայտնում են, որ Հանրապետության տարածքում ապրիլի 16-ին, 19-ին շրջանների զգալի մասում, 20-21-ը հյուսիսային շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը 17-18-ը կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում ապրիլի 16-ին, 19-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 17-18-ը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







