Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:25

Ո՞ւր գնալ երեխաների հետ ամանորյա արձակուրդներին

Ո՞ւր գնալ երեխաների հետ ամանորյա արձակուրդներին

Armenia Today-ը ներկայացնում է միջոցառումների ընտրանի երեխաների համար, որոնք կանցկացվեն Երևանում և մեր կարծիքով արժանի են բոլոր նրանց ուշադրությանը, ովքեր մտածում են, թե ուր գնալ երեխաների հետ ամանորյա տոներին:

Գնալ «Կաղանդը հեքիաթերենով» տիկնիկային ներկայացմանը

«Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոնը հունվարի 10-ին 3-10 տարեկան երեխաներին հրավիրում է «Կաղանդը հեքիաթերենով» ամանորյա ինտերակտիվ տիկնիկային ներկայացմանը։ Ներկայացումը տեղի կունենա Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։ Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել +374 98 54 69 66 հեռախոսահամարով։ Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ:

Լսել «Տանը Մենակ» ֆիլմի երաժշտությունը


Հունվարի
9-ին՝ ժամը 17։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Տանը Մենակ» համերգային նախագիծը։ Տոմսերի արժեքը՝ 3000-15000 դրամ:

Դառնալ Ալադինի հեքիաթի մի մասը

Հունվարի 11-ին ազգային ակադեմիական թատրոնում Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Ալադին» մանկական երաժշտական ներկայացման պրեմիերան: Սա հեքիաթ է «Ալադինի» կախարդական լամպի և նրա մասին, որ բոլոր երազանքները կարող են իրականանալ։ Դերերում  Լևոն Այվազյանը, Դավիթ Գասպարյանը, Ռուզաննա Հախնազարյանը, Լուսինե Կոստանյանը, Նարեկ Հայկազյանն են:

Դիտել «Շչելկունչիկ» ինտերակտիվ ներկայացումը

Տոպ Տոպ շոուն ներկայացնում է The Nutcracker (Մարդուկ Ջարդուկը) մանկական ինտերակտիվ ներկայացումը, որը կանցկացվի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի հունվարի 10-ին՝ ժամը՝ 19:00-ին։ Լուսային և երաժշտական լուծումներով շոուի բեմադրության հեղինակը Արմեն Քուշկյանն է։ Տոմսերի արժեքը՝ 2000-5000 դրամ:

«Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով ցուցադրության տոմս գնել

Դեկտեմբերի 26-ից Հայաստանի պատմության թանգարանում կվերաբացվի «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով ցուցադրությունը։ Ցուցադրվող նմուշները Կիլիկիայի հայկական հզոր պետության այն բացառիկ մասունքներն են, որոնք հնարավորություն են տալու այցելուներին հետևել Կիլիկիայի իշխանապետության կայացման և Հայոց պետության ստեղծման ու զարգացման ընթացքին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+