Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:27

Հորդորում են ցուցաբերել որոշակի հարմարվողականություն․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Հորդորում են ցուցաբերել որոշակի հարմարվողականություն․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտնում է, որ այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ դիմում են դեսպանությանը՝ իրենց օթևան տրամադրելու հարցերով։

«Միևնույն ժամանակ մեր ներկայացուցիչների, ինչպես նաև սոցցանցերի միջոցով տեղեկանում ենք, որ կացության հարցով դիմող բազմաթիվ քաղաքացիներ հրաժարվում են շարունակել մնալ իրենց մտերիմների/բարեկամների մոտ կամ վարձու բնակարաններում՝ նախընտրելով դիմել դեսպանությանը։ Մեզ են դիմում նաև քաղաքացիներ, ովքեր երկարաժամկետ բնակվում են ՌԴ-ի տարածքում և չունեն կացության հրատապ անհրաժեշտություն ու առաջին օգնության կարիք»,- ասված է հայտարարության մեջ։

Դեսպանությունն ընդգծում է, որ հնարավոր կացարանով դեսպանության կողմից ապահովվում են այն ՀՀ քաղաքացիները, ովքեր Մոսկվա են ժամանել այլ քաղաքներից և չունեն օթևանելու վայր, ինչպես նաև այն քաղաքացիները, ովքեր վերջին շրջանում Հայաստանից ժամանակավոր մեկնել էին ՌԴ։ Ընդգծենք նաև, որ այս ուղղությամբ աշխատանքների իրականացման նպատակով դեսպանությունը համագործակցում է Ռուսաստանի հայ համայնքային կառույցների հետ։

«Տարաբնույթ խնդիրներից խուսափելու նպատակով խնդրում ենք, որպեսզի դեսպանությանը դիմող քաղաքացիները ներկայացնեն ամբողջական տեղեկատվություն՝ համապատասխան ստուգումն իրականացնելու նպատակով։ Մասնավորապես, անհրաժեշտ է հստակեցնել, թե դիմող քաղաքացին երբ է մուտք գործել ՌԴ տարածք, արդյոք հանդիսանում է երկքաղաքացի և մինչև դիմելու պահը որտեղ է բնակվել ու աշխատել»,- ասվում է դեսպանության հայտարարության մեջ։

Դեսպանատունը հայտնում է, որ որոշ քաղաքացիներ հրաժարվել են Պոդոլսկ քաղաքում գտնվող կացարանից՝ պատճառաբանելով, որ վեց անձի համար նախատեսված սենյակ-համարները չեն եղել հարմարավետ, և այս պարագայում հորդորում են ցուցաբերել որոշակի հարմարվողականություն՝ ելնելով առկա հնարավորություններից՝ միաժամանակ հիշեցնելով, որ հյուրանոցների մեծ մասը, մասնավորապես՝ Մոսկվա քաղաքում փակ են այցելուների համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+