Երևանի Մաշտոցի պողոտայի առաջին երթևեկելի գոտին սեպտեմբերի 27-ից կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Հասարակական տրանսպորտի համար կառանձնացվի Մաշտոցի պողոտա — Գր. Լուսավորչի փողոցի խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա — Թումանյան փողոցի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը։
Ըստ քաղաքապետարանի՝ փոփոխությունն արվել է «մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







