Այսօր՝ ապրիլի 7-ին, Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ մարզերում երեխաների հեռավար կրթության կազմակերպման դժվարություններին ու դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին։
Պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ո՞ր մարզերում են առավել մեծ թիվ կազմում հեռավար կրթության գործընթացին մասնակցելու դժվարություններ ունեցող խնդիրներ ունեցող երեխաները, և ինչպե՞ս է իրականացվում նրանց մասնակցությունը դասապրոցեսի՝ նախարարի տեղակալը նշեց, որ առնվազն 24 000 սարքերի կարիք կա, սակայն դեռևս շարունակում են այդ խնդիրների մասին դիմումներ ստանալ։
Անդրեասյանը հայտնեց, որ արդեն իսկ տրամադրվել են շուրջ 600 սարքավորումներ։
«56-ական ամբողջությամբ նոր պլանշետներ են տրամադրվել Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին, 81 սարքավորում՝ Արագածոտնի մարզին։ Ազգային ժողովը Տավուշի մարզին տրամադրել է 85 համակարգիչ»,- ասաց նախարարի տեղակալը։
Անդրեասյանը նշեց, որ այս խնդիրները կարգավորելու համար համագործակցում են նաև տեղական և միջազգային կազմակերպությունների հետ։
Խոսելով սարքերի տրամադրման առաջնահերթությունների մասին՝ Անդրեասյանը նշեց, որ դրանք տրամադրվում են առաջին հերթին սոցիալապես անապահով, երկու և ավելի աշակերտ ունեցող ընտանիքներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







