Երևանի Բագրատունյաց փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են ավտոմեքենաներ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հրդեհի մասին ահազանգն ստացվել է օգոստոսի 17-ին՝ ժամը 06։45-ին։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 07։09-ին, մարվել՝ 07։33-ին։ Այրվել է մեկ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա՝ մասամբ, երկու Toyota մակնիշի ավտոմեքենա՝ ամբողջությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







