Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:27

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է Տեղ համայնքի ղեկավարին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է Տեղ համայնքի ղեկավարին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 300  հազար դրամի չափով վարչական տույժ է կիրառել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի նկատմամբ, տեղեկանում ենք հանձնաժողովի կայքից։

Նշվում է, որ հանձնաժողովն ուսումնասիրել է «Հետքի»՝ «Տեղի համայնքապետը 378 մլն դրամի պայմանագրեր է կնքել եղբոր ԱՁ-ի հետ» և «Տեղի գնումները համայնքապետի կնոջից, քեռուց և քեռակնոջից» հոդվածները և հուլիսի 4-ի նիստում վարույթ էր հարուցել համանքապետի նկատմամբ։ 

Հանձնաժողովը պարզել է, որ Ղուլունցը կատարել է գործողություն, որը հանգեցրել կամ կարող էր հանգեցնել շահերի բախման։

«Հետք մեդիա գործարանը» մարտի 24-ին գրել էր, որ 2022-ին Սյունիքի մարզի Տեղ համայնքը մանկապարտեզներին սնունդ մատակարարելու պայմանագրեր է կնքել «Կարմեն Մալյան» ԱՁ-ի հետ։ Մալյանը Տեղի համայնքապետի կինն է, ԱՁ–ն պատկանում է նրան։

«Հետքը» հուլիսի 13-ին հայտնել էր, որ 2024 թվականի փետրվարին Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի ակումբի տանիքի հիմնանորոգման աշխատանքների համար գնում է արվել՝ գնանշման հարցում ընթացակարգով, որին հայտ է ներկայացրել միայն մեկ կազմակերպություն՝ «Սասուն Ղուլունց Արամայիսի» ԱՁ-ն։ Սասուն Ղուլունցը Տեղի համայնքապետի եղբայրն է։ Պայմանագրի ընդհանուր գումարը 12 մլն 335 հազար դրամ էր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+