Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:18

Երևանում 6 ամսում 167 ավտոբուսի վարորդ է ազատվել աշխատանքից

Երևանում 6 ամսում 167 ավտոբուսի վարորդ է ազատվել աշխատանքից

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնել է հունվարի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի 167 վարորդների աշխատանքից ազատման մասին՝ քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով։

«Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ»,- գրել է նա Facebook-ում։

Մայիսի 22-ին «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները և աշխատակիցները գործադուլ էին հայտարարել՝ ի նշան բողոքի կառույցի ղեկավարի կողմից իրականացվող «չհիմնավորված աշխատանքից ազատումների» դեմ։ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն ասել էր, որ քաղաքապետարանը վարորդների գործադուլը համարում է «որպես դիվերսիա տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումների դեմ»։

Նույն օրը երեկոյան Ավինյանը հանդիպել էր գործադուլ անող վարորդների և «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ։ Նա վարորդներին կոչ էր արել գնալ աշխատանքի՝ խոստանալով հետո հանդիպել նրանց, ինչպես նաև աշխատանքից ազատված ընկերության գլխավոր ինժեների՝ Մանուկյանի հետ։ Քաղաքապետը խոստացել էր վերանայել նաև ընկերությունում իրականացված այլ կրճատումները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+