Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 20:00

Կոնսերվատորիան ԿԳՄՍՆ-ից պահանջել է բուհը չներառել «Ակադեմիական քաղաք» ծրագրում

Կոնսերվատորիան ԿԳՄՍՆ-ից պահանջել է բուհը չներառել «Ակադեմիական քաղաք» ծրագրում

Երևանի Կոմիտասի անվան պետական ​​կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները դեմ են արտահայտվել համալսարանը Երևանի կենտրոնից «Ակադեմիական քաղաք» տեղափոխելու մասին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշմանը, ասվում է նախաձեռնող խմբի կողմից տարածած հայտարարության մեջ, որը ստորագրահավաք է կազմակերպել՝ ընդդեմ Կոնսերվատորիան այլ բուհերի հետ միավորելուն։

«Մենք՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսներս, ուսումնաօժանդակ և վարչական կազմերի անդամներս, ուսանողներս և շրջանավարտներս, կտրականապես դեմ ենք Կոնսերվատորիան որևէ այլ բուհի հետ միավորելուն, ներկայիս շենքից Կոնսերվատորիան տեղափոխելուն, «Ակադեմիական քաղաք» նախագծի մաս կազմելուն»,- նշվում է դիմումի մեջ։

Նրանք պահանջել են Հայաստանի միակ երաժշտական բուհը չներառել «Ակադեմիական քաղաք» նախագծում, պահպանել բուհի կարգավիճակը և ինքնավարությունը՝ իր ներկայիս պատմական շենքում։ Կոնսերվատորիան ԿԳՄՍՆ-ին է ներկայացրել նաև իր դիրքորոշման հիմնավորումները։

Ստորագրահավաքն սկսվել էր մարտի 13-ին և ավարտվել մարտի 25-ին։ Նամակն ստորագրել է նախաձեռնության 6290 մասնակից. change.org կայքի միջոցով ստորագրահավաքին առցանց ձևաչափով մասնակցել են ԵՊԿ՝ արտերկրի շրջանավարտներ, ՀՀ քաղաքացիներ և սփյուռքահայեր։

Մարտի 11-ին երգչուհի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Աննա Պողոսյանն ահազանգել էր ԿԳՄՍ նախարարության կողմից բուհը փակելու մտադրության մասին (բուհերի խոշորացման ծրագրով բուհերը կմիավորվեն «Ակադեմիական քաղաքում» – խմբ․)։ Տարածվել էր նաև բուհերի ցանկ, որոնք, ըստ ահազանգերի, ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է միավորել։ Նախարարությունը բացատրել էր, որ նշվածն այն բուհերի ցանկն է, որոնք ընդգրկվելու են ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի աշխատանքային խմբերի կազմում։

Մարտի 14-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, արձագանքելով կոնսերվատորիայի ուսանողների և դասախոսների դժգոհությանը, հայտարարել էր, որ Կոնսերվատորիայի շուրջ բոլոր կարծիքները նախարարությունը կլսի՝ միևնույն ժամանակ նշելով, որ բուհերի միավորման ծրագիրն օրենք է: 

Կոնսերվատորիայի միասնական շարժման մասնակից Նարեկ Խառատյանը Armenia Today-ին պատմել էր նախաձեռնության նպատակների մասին և հայտնել, որ բուհը պաշտպանելու համար պատրաստ են ցանկացած քայլի։ Նրա խոսքով՝ բուհն իր գործունեությամբ, տարիների աշխատանքով համաշխարհային մակարդակով ապացուցել է իր արդյունավետությունն ու մրցունակությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+