• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 12:37
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Միավորումը խնդիրներ կստեղծի»․ Կոնսերվատորիայում չեն ցանկանում «Ակադեմիական քաղաքի» մաս կազմել

Армения, Հասարակություն,
14 Մարտ 2024 14:44
ShareShareShare
«Միավորումը խնդիրներ կստեղծի»․ Կոնսերվատորիայում չեն ցանկանում «Ակադեմիական քաղաքի» մաս կազմել
telegram

Մարտի 11-ին երգչուհի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Աննա Պողոսյանն ահազանգել էր ԿԳՄՍ նախարարության կողմից բուհը փակելու մտադրության մասին (բուհերի խոշորացման ծրագրով բուհերը կմիավորվեն «Ակադեմիական քաղաքում» - խմբ․)։ Տարածվել էր նաև բուհերի ցանկ, որոնք, ըստ ահազանգերի, ԿԳՄՍ-ն պատրաստվում է միավորել։ Մարտի 12-ին նախարարությունը բացատրել էր, որ նշվածն այն բուհերի ցանկն է, որոնք ընդգրկվելու են ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի աշխատանքային խմբերի կազմում։

ԿԳՄՍ-ից ընդգծել էին, որ նշված ցանկը ոչ թե բուհերի միավորման կամ խոշորացման, այլ աշխատանքային խմբերի ձևավորման մասին է։ 

Զուգահեռ՝ «Ակադեմիական քաղաք»-ի շուրջ դժգոհությունները չեն դադարում։ Կոնսերվատորիայի՝ «Ակադեմիական քաղաքին» միանալու որոշման դեմ ձևավորվել է «Կոնսերվատորիայի միասնական շարժում» նախաձեռնությունը, որի անդամները պնդում են, որ բուհը «չի՛ տեղափոխվելու, չի՛ միանալու այլ բուհի-ի, «Ակադեմիական քաղաքի» մաս չի՛ կազմելու»։ Բացի այդ, երաժիշտները change.org կայքում ստորագրահավաք են սկսել, որտեղ անհեթեթ են համարել ուսումնական հաստատությունը տեղափոխելու կամ միավորելու առաջարկը։ Այս պահին ավելի քան 2500 ստորագրություն կա։

«Մենք՝ երաժիշտներս, մեր ուսումնական հաստատությունը տեղափոխելու կամ միավորելու առաջարկը համարում ենք անհեթեթ և անընդունելի: Կոնսերվատորիան Հայաստանի մշակութային ժառանգության խորհրդանիշն է, ավելի քան 100 տարի է, ինչ գոյություն ունի և արդեն 50 տարի է, ինչ գտնվում է նույն շենքում: Եվ եթե մենք 20-50 տարին մեկ փոխենք մեր մշակույթի համար այդքան կարևոր վայրերի տեղը, ապա արդյունքում ոչ մի մշակութային ժառանգություն չենք ստանա։ Բուհերի նախատեսվող միավորումը կարող է խորհրդանիշի կորստի հանգեցնել։ Կոնսերվատորիայի նշանակությունը չի կարող կրճատվել կամ անտեսվել»,- ասված է ստորագրահավաքի խնդրագրում։

Մարտի 13-ին ԵՊԿ ռեկտոր, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը գրառմամբ անդրադարձել է Կոնսերվատորիան առանձին կարգավիճակով պահպանելու հիմնավորումներին։ Կոնսերվատորիայի դիրքի ու կրթության կազմակերպման առանձնահատկությունները նշելով՝ նա ընդգծել է, որ այդ ամենի խաթարումը նոր խնդիրների կհանգեցնի։ 

«Կոնսերվատորիան այլ արվեստի բուհերի հետ միավորելն առաջ կբերի մի շարք նոր խնդիրներ: Կոնսերվատորիական կրթության առանձնահատկությունների խաթարումն ավելորդ խոչընդոտներ է ստեղծելու երաժիշտների պրոֆեսիոնալ կայացման համար։ «Կոնսերվատորիա» անվանումը չի կրկնում որևէ բուհի անվանում։ Ունենալով համալսարանական ընդգրկում, այն ո՛չ համալսարան է և ո՛չ էլ ինստիտուտ։ Սա ևս երաժշտական կրթության ինքնատիպության մասին է խոսում, ինչը պատահական լինել չի կարող։ Որպես առանձին համակարգ՝ այն գործում է առավել ճկուն, մոբիլ է և կերպարային իմաստով՝ ամբողջական»,- ընդգծել է ռեկտորը։

Հովհաննիսյանն ընդգծել է, որ այլ բուհերի համեմատ մի քանի անգամ ցածր աշխատավարձի պայմաններում աշխատող դասախոսներն ապահովում են երաժշտապրոֆեսիոնալ կադրեր։

«Տեխնոլոգիաները, թվայնացման նորագույն նվաճումներն ու արհեստական ինտելեկտը դեռևս չեն ստեղծել հին վարպետներ՝ Ստրադիվարիուսի, Գվարներիի որակի և կատարելության գործիքներ։ Այսօր էլ հնագույն ջութակը մնում է անգերազանցելի, և այն ձեռքն առնելը լրջագույն վաստակ է պահանջում։ Սա մեր ոլորտի առեղծվածներից է։ Ամեն բանի նորը չէ, որ լավ է՝ որքան էլ պարադոքսալ հնչի։ Հարմոնիայի դասընթացի կարևորագույն օրենքն ասում է՝ հարմոնիայի խնդիրը ճիշտ է լուծված, բայց երաժշտականորեն՝ վատ։ Ինչպե՞ս բացատրել սա ոլորտից հեռու մարդկանց, չգիտեմ, քանի որ ակադեմիական երաժշտությունն իր օրենքներն ու բանաձևերն ունի։ Օրական 8-10 ժամ պարապող ուսանողի և առավոտից մինչև ուշ երեկո Կոնսերվատորիայում գտնվող դասախոսի ծանրաբեռնվածությունը պետականորեն վերակազմակերպելու կարիք ամենևին չկա։ Համավարակի ծանր շրջանն ուղղակի ողբերգություն էր Կոնսերվատորիայի համար»,- գրել է ռեկտորը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մարտի 14-ի ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ օրերս քննարկում է եղել, որին մասնակցել են նաև Կոնսերվատորիայի ներկայացուցիչները։ Նա «Ակադեմիական քաղաքի» շուրջ գործընթացը «բարդ» է որակել։

Կոնսերվատորիայի շուրջ բոլոր կարծիքները կլսենք․ բուհերի միավորման ծրագիրն օրենք է

«Շատ բարդ ու բազմաշերտ գործընթաց է։ Պարզ է, որ շատ հարցեր պետք է հաշվի առնվեն։ Մենք սիրով կլսենք դասախոսների և ուսանողների կարծիքները»,- ասել է նախարարը։

Հարցին՝ ԿԳՄՍ նախարարությունը հնարավո՞ր է վերանայի բուհերի միավորման ծրագիրն ու առանձնացնի Կոնսերվատորիայի հարցը, նա նշել է, որ ծրագիրն օրենք է։

«Բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների միավորման ծրագիրն օրենք  է՝ կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը հաստատված է ԱԺ-ի կողմից»,- հավելել է նախարարը։ 

2022 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր կրթության ոլորտում բարեփոխումների մասին, որոնց շրջանակում նախատեսվում է Հայաստանում ստեղծել 8 միավորված գիտահետազոտական ​​համալսարան՝ պետական ​​լիարժեք ֆինանսավորմամբ, ինչպես նաև կառուցել «Ակադեմիական քաղաք», որտեղ կտեղափոխվեն բոլոր բուհերը:

 

telegram
Tags: Ակադեմիական քաղաքինտեգրման գործընթացԿոնսերվատորիա

Հարակից հրապարակումներ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40

Հայաստանի ձկնաբույծները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերանայել և մշակել պետական աջակցության իրատեսական ու գործնական մեխանիզմներ։ Նրանց...

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

Հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների գազամատակարարումը, հայտնել է «Գազպրոմ Արմենիա ընկերությունը։ Ըստ հրապարակման՝...

ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07

Հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2026 07:35

Հայաստանում հուլիսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։Քամին` հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Երևանում...

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37

Բյուրեղավան համայնքում արձանագրված աղիքային վարակների դեպքերի վերաբերյալ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության...

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա Ջուրն» արձագանքել է խմելու ջրի որակի մասին պնդումներին

20 Հուլիս 2026 17:26

«Վեոլիա Ջուր» ընկերությունը մեկնաբանել է վերջին օրերին խմելու ջրի վատ որակի վերաբերյալ հանրային տիրույթում և սոցիալական ցանցերում տարածվող պնդումները։ Ընկերությունը...

Load More
Xosum
  • Լուրեր
Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46
Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40
Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

21 Հուլիս 2026 11:19
The Guardian: Царукян намерен достроить статую Христа после неудачи на выборах

Ծառուկյանը ՔԿՀ-ից հայտարարել է ՀՀ-ում առաջատար բուհի մասնաճյուղ բացելու ծրագրի մասին

21 Հուլիս 2026 10:39
Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

21 Հուլիս 2026 10:18
«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

«Արարատցեմենտը» հուլիսին նոր կառավարիչ կունենա․ Պապոյան

21 Հուլիս 2026 09:45
Иран выпустил ракеты в сторону Кувейта и Бахрейна после столкновения с США

Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:30
СМИ: Тегеран передал Вашингтону ответ и озвучил условия прекращения войны

ԱՄՆ-ն և Իրանը դիտարկում են 10-օրյա հրադադարի առաջարկը. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:22
Փաշինյանը հաստատել է Մխիթար Հայրապետյանի սպասվելիք հրաժարականը

ԲՏԱ նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:08
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

21 Հուլիս 2026 08:02
Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2026 07:35
Կառավարությունը շուրջ 3,5 մլն դոլար է հատկացրել ԱԱԾ տեխնիկական վերազինմանը

«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկել են ներդնել ԱԱԾ-ում

21 Հուլիս 2026 00:51
Аделия Петросян без ошибок исполнила короткую программу на Олимпийских играх

Ադելիա Պետրոսյանը հայտնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին

21 Հուլիս 2026 00:15
Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 23:49
Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են․ ԶԼՄ

Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն

20 Հուլիս 2026 22:48
Իրանի և ԱՄՆ-ի միջև գործում է հաղորդագրությունների փոխանակման հատուկ կապուղի

Միջնորդներն ԱՄՆ-ին և Իրանին առաջարկում են 10-օրյա զինադադար․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 22:17
СМИ: Араик Арутюнян может лишиться поста главы аппарата премьер-министра

Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 21:37
«Ուժեղ Հայաստանը» մանդատների հետ կապված որոշում դեռ չունի․ Մելոյան

Գոհար Մելոյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

20 Հուլիս 2026 20:52
Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

20 Հուլիս 2026 20:12
Защита Баграта Галстаняна ходатайствовала о его участии в собрании епископов ААЦ

ՄԱԿ-ի սպասվող եզրակացությունը կարող է հանգեցնել «Սրբազան շարժման» գործի կարճմանը

20 Հուլիս 2026 19:19

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37
Власти предупредили о резком повышении уровня воды в реках Армении из-за циклона

Դատարանը Ռոման Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Քյոխի մասին տեղեկությունները

20 Հուլիս 2026 18:29
Ընդդիմադիր կին պատգամավորները կոչ են անում վերանայել Մանուկյանի կալանքը

Արեգնազ Մանուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա երկամսյա կալանքի որոշումը

20 Հուլիս 2026 18:17
Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

20 Հուլիս 2026 17:32
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա Ջուրն» արձագանքել է խմելու ջրի որակի մասին պնդումներին

20 Հուլիս 2026 17:26
Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44
Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

20 Հուլիս 2026 16:30
Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ
Տնտեսություն

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16

Read moreDetails
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)
Իրավունք

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ