Հանրապետության տարածում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակի ևս 39 նոր դեպք է արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի մամուլի ծառայությունը։
Համագումարով՝ այս պահին արձանագրվել է 329 հաստատված դեպք, ապաքինվել է 18 պացիենտ, իսկ այս պահին բուժում է ստանում 311 քաղաքացի։
Մինչ օրս իրականացված թեստերից բացասական է եղել 1625-ը։
Երեկ արձանագրվել է նաև մահվան առաջին դեպքը 72-ամյա տղամարդու մոտ, ով բացի կորոնավիրուսից ունեցել է նաև ուղեկցող հիվանդություններ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







