Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:02

Չախոյանը հայտարարել է մարտի 12-ին տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ցույցի մասին

Չախոյանը հայտարարել է մարտի 12-ին տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ցույցի մասին

Ակտիվիստ Արթուր Չախոյանը հայտարարել է մարտի 12-ին՝ ժամը 9։00-ին, Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ցույցի մասին:

Նա հիշեցրել է, որ հենց այդ օրն ավագանու նիստի ժամանակ փորձելու են ընդունել տրանսպորտի թանկացման նախագիծը: Չախոյանը կոչ է արել քաղաքացիներին միանալ և իրենց անհամաձայնությունը հայտնել  տրանսպորտի թանկացմանը:

«2013-ին ներկայիս իշխանությունը պայքարում էր տրասպորտի թանկացման դեմ՝ նշելով, թե 50 դրամը մեկ հացի ուղիղ կեսն է, և որ մենք հացի խնդիր ունեցող երկիր ենք։ 2018թ․ առաջ և իշխանության գալուց հետո էլ հայտարարել էին, որ տրանսպորտի գինը չի թանկանալու, բայց հերթական անգամ ժողովրդին խաբեցին»,-  Facebook-ի իր էջում գրել է նա։

Մարտի 7-ին Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մանրամասներ էր հաղորդել միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծի մասին, որը կքննարկվի ավագանու առաջիկա նիստում: Նա հայտնել էր, որ նախագծով նախատեսվում է 30 օրվա համար վճարել 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ, 90 օրվա համար՝ 23 600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ, 365 օրվա համար՝ 88 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

Փետրվարի 13-ին Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարել էր, որ մտադիր են տրանսպորտային միասնական համակարգի նախագծում ներառել սուբսիդավորման փաթեթներ բնակչության խոցելի խավերի համար, ինչպես նաև վերանայել սակագները։

Armenia Today-ը հարցում էր անցկացրել երևանցիների շրջանում՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ, մեծամասնությունը նախագծին դեմ էր արտահայտվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+