Հայաստանի ազգային հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զորակցություն է հայտնել վերջին ժամանակներում բռնկված համաճարակից տառապողներին և դիմել մարդկանց՝ կոչ անելով մնալ տանը։ Այս մասին Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել իր Ֆեյսբուքյան էջում և կից գրել․
«Հուսով եմ՝ բոլորդ առողջ եք ու ապահով: Մնացեք տանը: Աղոթում եմ բոլոր նրանց հետ են, ովքեր տառապում են այս ծանր ժամանակներում»,- գրել է Մխիթարյանը։
Ֆուտբոլիստը նշել է, որ իր մտքում են նաև այն բժիշկները, «ովքեր պայքարում են մարդկանց կյանքը փրկելու համար»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







