Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:27

Փոխվարչապետը՝ արցախցիների բնակարանային ապահովման ծրագրի մանրամասների մասին

Փոխվարչապետը՝ արցախցիների բնակարանային ապահովման ծրագրի մանրամասների մասին

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել արցախցիների բնակարանային ապահովման ծրագրի մասին:

Բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու համար արցախցիները պետք է ՀՀ քաղաքացիություն ընդունեն: Փոխվարչապետի խոսքով՝ մարդն իր ապագան ՀՀ-ում տեսնելու փաստն ամրագրում է քաղաքացիություն ընդունելով:

Կառավարության տվյալներով՝ 25 000-ից ավելի արցախցի ընտանիքներ կան, որոնց յուրաքանչյուրի հաշվով միջին աջակցության չափը կարող է կազմել 12-15, երբեմն՝ 18 մլն դրամ: Անչափահաս երեխաներին տրվող աջակցության չափը կլինի անվերադարձ, չափահասները պետք է որոշ ժամանակ անց վերադարձեն ստացած գումարը:

«Մենք նրանց կաջակցենք, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով որոշակի ֆիքսված մեծությամբ ֆինանսական միջոց հասանելի լինի տուն կամ բնակարան կառուցելու կամ գնելու համար: 10 տարի այդ բնակարանում ապրելու պարագայում դրա նկատմամբ սեփականության իրավունքը կանցնի ընտանիքին»,- նշել է նա:

Կառավարությունը նախընտրելի բնակավայրերի ցանկ կհրապարակի, առավելապես գյուղական բնակավայրեր: «Եթե այդ բնակավայրերում լինի տան կառուցումը կամ ձեռբքերումը, առաջնահերթությունը կտրվի նրանց ու ֆինանսական աջակցության չափն ավելի մեծ կլինի»,- տեղեկացրել է Խաչատրյանը:

Նա մանրամասնել է, որ առաջնահերթությունը տալու են 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին: Փոխվարչապետի խոսքով՝ ծրագիրը թույլ կտա բոլորին բնակարանով ապահովել 5 տարվա ընթացքում:

Ըստ նրա՝ թոշակառուների հարցը դեռ քննարկվում է: Խաչատրյանը նաև հավելել է, որ ապրիլ ամսից 40+10 աջակցությունից կօգտվեն անչափահաս երեխաները, իսկ կենսաթոշակառուները, հաշմանդամություն ունեցողները լրավճար կստանան՝ 20 000 դրամ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 17-ին հայտարարել էր Հայաստանի կառավարության կողմից բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագրի մշակման մասին։ Վարչապետը մեկնաբանել է, որ ծրագիրը քննարկման փուլում է և վերաբերում է ոչ միայն սեպտեմբերյան ագրեսիայի, այլ նաև 44-օրյա պատերազմի հետևանքով  ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախից Հայաստան է բռնի տեղահանվել ավելի քան 100․000 մարդ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+