Փետրվարի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որում քննարկվել և հավանության է արժանացել Գևորգ Պապոյանի թեկնածությունը ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։
Փետրվարի 19-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնին նշանակվելու առաջարկ չի ստացել։
Վահան Քերոբյանը հրաժարական էր տվել փետրվարի 14-ին՝ նախարարությունում կոռուպցիոն սկանդալի ֆոնին։ Փետրվարի 15-ին նախկին նախարարի փաստաբան Տիգրան Եգորյանը հայտնել էր, որ Քերոբյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Փետրվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով տնային կալանքի էր ենթարկել Էկոնոմիկայի նախկին նախարարին։
Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին
Հայաստանում հուլիսի 19-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնել է...




























