Մյասնիկյան պողոտայում գործող «Զրաշխարհ» սպորտային համալիրի պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել, փրկարարներն ահազանգն ստացել են փետրվարի 9-ին՝ ժամը 02։29-ին, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։54-ին, մարվել՝ 04։43-ին։ Այրվել են պահեստային հատվածի փայտե տանիքը (մոտ 100 քմ) և պլաստմասե դետալներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







