ՀՀ Կառավարության մամուլի կենտրոնում այսօր՝ մարտի 25-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանն անդարադարձավ նաև արտակարգ դրության պայմաններում հանրային տրանսպորտի երթևեկության սահմանափակումներին և նրանց նկատմամբ իրականացվող վերահսկողությանը։
Armenia Today-ի հարցին՝ արտակարգ դրության խստացված պայմաններում հանրային տրանսպորտի նկատմամբ ի՞նչ սահամանափակումներ են կիրառվելու, մարդկանց ի՞նչ թվաքանակ է սահմանվում ավտոբուսով կամ գազելով երթևեկելիս՝ Մհրյանը նշեց․
«Այս իրավիճակում հանրային տրանսպորտի դեպքում առաջացող խնդիրները, կարծում եմ, կկարգավորվի պարետի որոշմամբ, և եթե պարետի որոշումից բխող գործառույթները ոստիկանության վրա դրվեն, ապա ոստիկանությունը կկատարի այդ գործառույթները»։
Մհրյանը նաև ասաց, որ այժմ կիրառվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգը՝ եթե նստատեղերը լրացավ, ապա վարորդն իրավունք չունի այլ ուղևոր վերցնելու։
Ոստիկանության պետի տեղակալը նաև հայտնեց, որ տաքսիների դեպքում էլ է կիրառվում երկու անձ տեղափոխելու սահմանափակումը։
Հիշեցնենք, որ պարետի որոշմամբ՝ անձնական տրանսպորտային միջոցներով թույլատրվում է առավելագույնը 2 անձի տեղափոխումը՝ ներառյալ վարորդի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







